211652_close_icon
views-count2308 դիտում article-date 20:26 20-09-2016

Շնորհավորական ուղերձ Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. <<Հարգելի Լեոնիդ Խարիտոնի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Հարավային Օսիան մեզ համար հանդիսանում է եղբայրական պետություն, որի հետ մենք ունենք շատ ընդհանրություններ պատմության, մշակույթի եւ մեր ժողովուրդների ավանդույթների մեջ: Արցախում բարձր են գնահատում ձեր բարեկամությունը: Անկախ պետականության կերտման ընթացքում Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է դժվարին ու փառավոր ուղի՝ ցուցաբերելով իսկական տոկունության եւ հերոսության օրինակ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` մեծարգո Լեոնիդ Խարիտոնի, եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ: Խաղաղություն, բարգավաճում, հետագա հաջողություններ` եղբայրական Հարավային Օսիային>>:

Նմանատիպ նյութեր