211652_close_icon
views-count6118 դիտում article-date 21:23 11-04-2017

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր նախագահին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 11-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության - Ալանիայի Պետության նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովին: «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հարավային Օսիայի Հանրապետության - Ալանիայի Պետության նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Համոզված եմ՝ Ձեր անձնական որակները, անցած ուղին, քաղաքական և ռազմական գործչի մեծ փորձն ու գիտելիքներն անհրաժեշտ հիմք կստեղծեն, որպեսզի Ձեր ղեկավարությամբ եղբայրական Հարավային Օսիան այսուհետ ևս շարունակի առաջընթաց զարգանալ և ամրապնդել իր ազգային պետականությունը»,- նշված է Բ. Սահակյանի ուղերձում:

Նմանատիպ նյութեր