211652_close_icon
views-count3091 դիտում article-date 11:47 20-09-2018

Բակո Սահակյանն շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ: 1990 թվականի սեպտեմբերի 20-ը շրջադարձային եղավ Օսիայի հնագույն պատմության մեջ: Հարավային Օսիայի ժողովուրդն ընդունեց կարեւոր որոշում եւ հռչակեց իր հայրենիքի անկախությունը՝ պատրաստակամություն հայտնելով ինքնուրույն կանխորոշելու սեփական ճակատագիրը: Այդ տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն անցել է փշոտ, բայց փառահեղ ճանապարհ՝ բազում անգամներ ոտքի ելնելով հանուն իր անկախ պետականության, պատվի եւ արժանապատվության պաշտպանության: Այսօր եղբայրական Հարավային Օսիան կայացած եւ դինամիկ զարգացող պետություն է, որը վստահորեն նայում է դեպի ապագան: Մենք անկեղծորեն ուրախ ենք մեր բարեկամ պետության բոլոր ձեռքբերումների եւ հաջողությունների համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, եւ մաղթում Ձեզ եւ Հարավային Օսիայի-Ալանիայի ողջ ժողովրդին խաղաղություն, երջանկություն, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»:

Նմանատիպ նյութեր