211652_close_icon
views-count2856 դիտում article-date 13:41 21-09-2016

Սպագետտին առաջին անգամ պատրաստվել է Նեապոլ քաղաքում

Պոնտեդասիո քաղաքում, որը Ջենովայի հարևանությամբ է, գտնվում է սպագետտիի թանգարանը, որտեղ հավաքված են այս սննդամթերքի հարյուրավոր բաղադրատոմսեր։ Այստեղ է պահպանվում նաև մի փաստաթուղթ (Ջենովայի արխիվից)՝ թվագրված 1279 թվականի փետրվարի 4-ին, որտեղ խմորից պատրաստած խոհանոցային արտադրանքը նշված է «մակարոնիս» անվանումով։ «Մակարոնի տոնակատարություն» անվամբ ամենամյա ավանդական տոնը անցկացվում է Գրանյանոյում՝ Նեապոլի մոտակայքի քաղաքներից մեկում։ Հենց այստեղ էլ գտնվում են մակարոնեղենի բազմաթիվ գործարաններ, որոնց արտադրանքը հանվում է Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի շուկաներ։ Սպագետտիի թանգարանում պահպանվում են ավելի քան 176 տեսակի մակարոնեղեն։ Իտալական «spaghetti» բառը բոլոր մակարոններին չի վերաբերում։ Այն հատուկ է միայն այս տարատեսակին։ Սկզբնականում սպագետտիի երկարությունը կազմել է 50 սմ, սակայն ժամանակի ընթացքում, տարածք տնտետեսելու նպատակով, երկարությունը նվազեցվեց մինչև 25 սմ-ի։ Չնայած, որ, այսօր էլ կարելի է գտնել կեսմետրանոց սպագետտիներ, որոնք պատրաստում են իտալացի արկածախնդիր խոհարարները։ Սպագետտին, որպես կանոն, մատուցվում է ինչ-որ մի սոուսով, որոնց թիվը հասնում է ավելի քան տասը հազարի։ Փաստացիորեն այն, ինչ որ կարելի է ուտել, ավելացվում է սպագետտիի մեջ։ Իտալիայում այս մակարոնի մեջ տարատեսակ համեմունքների ավելացումը համարվում է կարևոր և նախընտրելի «գիտություն»: Հասարակության մեջ մեծ տեղ է զբաղեցնում մակարոն պատրաստող վարպետը։ Իտալիայի քսան շրջաններում տարբեր է սպագետտիի պատրաստման եղանակները։ Քանի որ դրանց մեծամասնությունը ելք ունի դեպի ծով, ապա մակարոնեղենի հետ մատուցվում է ծովամթերք։ Իսկ «ցամաքային շրջաններում»՝ Վալլե դ’Աոստա, Տրենտինո Ալտո Ադիջե, Արևելյան Տոսկանա, ավելացնում են անտառի և գյուղատնտեսական բարիքներ։ Սիենայում մեծ քանակությամբ աղացած միս են ավելացնում։ Սիցիլիայում և Սարդինիայում մատուցելիս սպագետտիին ավելացնում են ձուկ, սիպել, կաղամար, կակղամորթ, ծովախեցգետին, լանգուստ։ Ջենովայում մատուցում են կանաչ գույնի սոուսով՝ «պեստրո ալլա ջենովեզե», որի բաղադրության մեջ մտնում է ռեհանի տերևներ, սխտոր, միջերկրածովային սոճու կաղիններ և այծի պանիր։ Լացիո շրջանում, և իհարկե նաև Հռոմում, ավանդական սոուս է համարվում կարբոնարան որի բաղադրության մեջ կա ձու, հավի կրծքամիս և աղացած պղպեղ։

Նմանատիպ նյութեր