211652_close_icon
views-count1961 դիտում article-date 18:25 21-09-2016

Նյու Յորքում ՀՀ արտգործնախարարը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Նախարարները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի երևանյան նախարարական համաժողովի որոշումների կատարման ընթացքը։ Մադագասկարի արտգործնախարարը տեղեկացրեց նոյեմբերին Անտանանարիվույում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։

Նմանատիպ նյութեր