211652_close_icon
views-count1176 դիտում article-date 20:15 22-09-2016

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին։ Զրույցի ընթացքում երկուստեք պատրաստակամություն արտահայտվեց` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով։ Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, իրավապայմանագրային դաշտ ձևավորելու, միջազգային կազմակերպություններում համագործակցելու մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր