211652_close_icon
views-count1955 դիտում article-date 16:20 23-09-2016

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային չմտածված քայլեր անելու մեջ

Կորեական թերակղզու մոտ Վաշինգտոնի և Սեուլի կողմից ռազմական ակտիվության դրսևորումը Հյուսիսային Կորեային նոր, չմտածված քայլերի է դրդում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի՝ սպառազինությունների չտարածման ու վերահսկման հարցերով վարչության ղեկավար Միխայիլ Ուլյանովը։ Ինչպես հաղորդում է Interfax-ը, Ուլյանովն ասել է. «Մենք տեսնում ենք, որ Հարավային Կորեայի իշխանությունները ԱՄՆ-ի հետ կտրուկ մեծացնում են ռազմական ակտիվությունը, ինչը կարող է Փհենյանին նոր չմտածված քայլերի դրդել»։ Ռուս դիվանագետի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները դեղատոմս չեն և պետք է ուղեկցվեն քաղաքական-դիվանագիտական ջանքերով։ Նա հավելել է, որ Փհենյանն ունի այն քաղաքական ուժը, որի շնորհիվ կարող է դիմակայել պատժամիջոցային ռեժիմին։

Նմանատիպ նյութեր