3160 դիտում
17:50 24-09-2016
Մեղադրանքներ են առաջադրվել Արզական համայնքի ղեկավարին և նրա տեղակալին. քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արզական համայնքի ղեկավարի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական քննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Արզական համայնքի ղեկավարը՝ Ն.Մովսեսյանը, ղեկավարելով 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով գյուղացիներին պատճառված վնասը գնահատելու համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները, իր տեղակալի՝ Պ.Խաչատուրյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբային շահերից ելնելով և դիտավորությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես՝ Ն.Մովսեսյանը և Պ.Խաչատրյանը պատճառված վնասի իրական ծավալները ներկայացրել են ուռճացված և դրանց հիման վրա կազմել հավելագրված տվյալներով կեղծ ակտեր: Նշված ակտերի հիման վրա՝ Կոտայքի մարզպետարանի կողմից տրամադրվել է նյութական փոխհատուցում՝ նման կերպ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ն.Մովսեսյանին և Պ.Խաչատրյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3525 դիտում
20:38 23-09-2016
Մեղադրանքներ են առաջադրվել Քաղսի համայնքի ղեկավարին և նրա տեղակալին. Քրեական գործն ուղարկվել է դատարան
1957 դիտում
16:58 11-08-2016
Մեղադրանք է առաջադրվել Արզական համայնքի ղեկավարին և նրա տեղակալին
Այս բաժնից
811 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
646 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
760 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված