211652_close_icon
views-count2496 դիտում article-date 18:40 24-09-2016

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՌԱԿ պատվիրակությանը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ որպես հայ ավանդական կուսակցություն՝ Ռամկավար ազատական կուսակցության գործունեությանը նոր թափ հաղորդելու ցանկությունն Արցախում ընդունվել է ոգեւորությամբ: Աշոտ Ղուլյանը նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների համատեղում՝ համազգային նշանակության հարցերում լուրջ արդյունքների հասնելու համար: Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ Սերխիո Նահապետյանը ներկայացրել է Սփյուռքում առկա իրավիճակը եւ հավելել, որ իր ղեկավարած կառույցը նոր գաղափարներ ու նոր ուղիներ է փնտրում՝ արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Ամփոփելով հանդիպումը` Աշոտ Ղուլյանն առաջարկել է չսահմանափակվել նախկինում գործող շրջանակներով եւ տարբեր երկրներում գործող իրենց կառույցների միջոցով համակողմանի տեղեկատվություն տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր