211652_close_icon
views-count1553 դիտում article-date 16:11 22-04-2016

Աշոտ Ղուլյանն ընդունել է Հունաստանի Համապոնտական դաշնության պատվիրակությանը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 21-ին ընդունել է Հունաստանի համապոնտական դաշնության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Խրիստոս Դիմիտրիոս Տոպալիդիսի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է հայ և հույն ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, նշելով, որ միևնույն պատմական ընդհանուր անցյալը և մշակույթային հարուստ ավանդույթները բարենպաստ պայմաններ են ստեղծում ապագա համատեղ ծրագրերի իրականացման համար: Աշոտ Ղուլյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների նկարագիրը և անդրադարձել դրանց հետևանքներին: Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ Հունաստանի Համապոնտական դաշնության նախագահ Խրիստոս Դիմիտրիոս Տոպալիդիսը ընգծել է, որ Համապոնտական դաշնությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղին և հույս է հայտնել, որ խնդիրը կլուծվի միմիայն խաղաղ ճանապարհով: Ամփոփելով հանդիպումը՝ խորհրդարանի ղեկավարն այն որակել է որպես հեռանկարային փոխգործակցության սկիզբ: Հանդիպմանը մասնակցում էին խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:

Նմանատիպ նյութեր