211652_close_icon
views-count5639 դիտում article-date 21:10 24-09-2016

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ հասարակական և մշակութային գործիչ Գրիգոր Ամիրզայանին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանասահայ հասարակական և մշակութային գործիչ, Վալանսի «Արմենիա» միության նախագահ, «Դրոմ Արդեշի Ապրիլի 24» կոմիտեի համանախագահ, հայտնի լրագրող և ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզայանին: Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը գնահատանքով խոսեց նրա ազգանվեր գործունեության մասին՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է հայ ինքնության, լեզվի և մշակութային ավանդույթների պահպանմանն ու տարածմանը ֆրանսահայության շրջանում: Նախարարի պաշտոնակատարը հետաքրքրվեց վալանսահայության ազգային և հասարակական կյանքով, ֆրանսահայ կառույցների գործունեությամբ, հայությանը հուզող հարցերով: Երկուստեք կարևորվեց Հայաստանի հետ ֆրանսահայության կապի սերտացումը՝ որպես ազգային ինքնության պահպանման կարևոր պայման: Զրույցի ավարտին, Հրանուշ Հակոբյանը Գրիգոր Ամիրզայանին խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել ֆրանսահայությանը՝ այն մեծ ջանքերի ու նվիրումի համար, որ նրանք գործադրում են ի շահ հայության, ինչպես նաև իր անունից շնորհավորել նրանց՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ:

Նմանատիպ նյութեր