3032 դիտում
22:40 22-12-2017
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է կանադահայ գործարար Վան Լապոյանին և ֆրանսահայ գործիչ Ռուբիկ Գալստանյանին
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «VHL Developments» շինարարական ընկերության հիմնադիր, Տորոնտոյում Հայաստանի Զարգացման Հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ Վան Լապոյանին և ֆրանսահայ գործիչ, ԵԿՄ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի մասնաճյուղերի նախագահ Ռուբիկ Գալստանյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սփյուռքում և Հայրենիքում նրանց ծավալած գործունեությունը: «Ուրախ եմ, որ դուք, պարո՛ն Լապոյան, սեպտեմբեր ամսին մասնակցելով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին, ինչպես նաև ուսումնասիրելով Հայաստանի ներդրումային ծրագրերը և շուկան՝ ցանկություն եք հայտնել ներդրում իրականացնել Հայրենիքում: Ոգևորիչ է, որ ներկայումս սերտորեն համագործակցում եք Հայաստանի Զարգացման Հիմնադրամի հետ:
Վստահ եմ, որ Ձեր բոլոր ծրագրերը Հայաստանում հաջող կընթանան»,-նշեց Սփյուռքի նախարարը:
Վան Լապոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մասնավորապես նշեց. «Սփյուռքը պետք է մշտապես ներկա լինի Հայաստանի կյանքում, Հայրենիքի մասը կազմի»:
Հյուրերը նախարար Հրանուշ Հակոբյանի հետ զրուցեցին հայրենադարձության կազմակերպման գործընթացի մասին, կարևորեցին հայրենադարձության գործընթացի ռազմավարության, ծրագրի և օրենքի մշակումն ու լրամշակումը:
Կարևորելով Սփյուռքի նախարարության գործունեությունն ու իրակացրած ծրագրերը՝ ֆրանսահայ գործիչ Ռուբիկ Գալստանյանը շեշտեց. «Յուրաքանչյուր սփյուռքահայի համար այս նախարարությունը Հայրենիքում իր տունն է»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1986 դիտում
21:12 18-03-2016
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ Մեթյու Արա Թորիկյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2802 դիտում
20:28 28-06-2017
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է քաթարաբնակ սիրիահայ գործարար Հովհաննես Խթումյանին
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»