211652_close_icon
views-count4197 դիտում article-date 15:17 26-09-2016

Եթե Սաակաշվիլին վերադառնա. ապա անմիջապես կձերբակալվի. Վրաստանի ՆԳՆ

Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշի վերադառնալ հայրենիք, ապա սահմանը հատելու ժամանակ անմիջապես էլ կձերբակալվի։ Այդ մասին այսր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։ Նշենք, որ վերջերս Սաակաշվիլին հայտնել էր վրացական ԶԼՄ-ներին, որ ծրագրում է մեկնել Վրաստան հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների էքզիտ-փոլի արդյունքներն իմանալուց հետո։ Քվեարկությունից մի քանի օր առաջ Օդեսայի նահանգապետը մտադիր է իր շտաբը բացել Թուրքիայում՝ Վրաստանի հետ սահմանին։ Միևնույն ժամանակ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, ոբ թեկնածությունն է առաջադրել Զուգդիի շրջանի համամասնական ընտրություններում, գրեթե բոլոր հանդիպումներում վստահեցնում է, որ իր ամուսնու՝ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձն անխուսափելի է։ Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել երկրի նախկին նախագահի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր