211652_close_icon
views-count1953 դիտում article-date 16:03 27-09-2016

ՀՀ քրեական օրենսգրքում մաքսանենգությանն առնչվող առանձին հոդվածներ են ավելացվել. ՀՀ ՊԵԿ

2016թ. հունիսից ուժի մեջ են մտել հանրային վտանգ ներկայացնող առանձին առարկաների մաքսանենգությանն առնչվող օրենսդրական մի քանի փոփոխություններ: Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել են 4 առանձին հոդվածներ, որոնցից 3-ով պատասխանատվություն է նախատեսվում մաքսանենգությունների առանձին տեսակների համար. կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգության (215.1), ՀՀ-ից արտահանված մշակութային արժեքները սահմանված ժամկետում չվերադարձնելու (215.2), ինչպես նաև` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության (267.1) դեպքերում: Առանձին հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի և ռազմամթերքի մաքսանենգության դեպքում (235.1): Նոր հոդվածը պատասխանատվություն է սահմանում նաև զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգության դեպքերում: [b] ՀՀ ԿԱ ՊԵԿ [/b]

Նմանատիպ նյութեր