5122 դիտում
09:44 28-09-2016
Առողջապահության նորանշանակ նախարարն իր «Ինգոյից» մարդկանց ուղղորդում էր «Վարդանանց». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտի» հետ զրույցում Առողջապահության նորանշանակ նախարար Ալթունյանն ասաց, որ այս կենտրոնը հիմնադրել են «զրոյից», տարածքն առայժմ վարձակալությամբ են վերցնում, բայց, ինչպես նախարարն ասաց՝ բիզնես-ծրագիրը հաջողելուց հետո կմտածեն սեփական տարածքի մասին։
«Վարդանանց» բուժկենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին։ 1996 թվականին Ալթունյանը հիմնադրել է «ԷՖես» ապահովագրական ընկերությունը, այն հետագայում վերանվանվել է «Ինգո Արմենիա», որի գործադիր տնօրենը պարոն Ալթունյանը եղել է մինչև նախարար նշանակվելը։
Մեր այն հարցին՝ երբ «Ինգո Արմենիայի» ղեկավարն էիք, առողջությունն ապահովագրվողներին ուղղորդում էիք Ձեզ պատկանող «Վարդանանց» կենտրոն, այդպե՞ս է, պարոն նախարարն ասաց. «Այո, այդպես է, նու, ուղղորդելը ո՞րն է, մենք ուղղորդելու իրավունք չունենք։ Ուղղակի ամեն ինչ այնպես ենք կազմակերպել, որ մարդիկ իրենք ուզենան «Վարդանանցում» բուժվել, բարձրորակ ծառայություն ենք մատուցում»։
Թե որը կլինի նորանշանակ նախարարի համարձակ առաջին քայլը, կադրային փոփոխություններ կանի, թե ոչ՝ պարոն Ալթունյանը դժվարացավ ասել, «ես դեռ նախարարության շենք չեմ մտել, ինչպե՞ս կարող եմ պատասխանել։ Պատկերացում ունեմ առողջապահության ոլորտի մասին, բայց այսպես հայտարարություն չեմ կարող անել, կծանոթանամ կառուցվածքին, մարդկանց հետ, նոր կորոշեմ։ Ամեն դեպքում, դա ժամանակի հարց է»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
18489 դիտում
10:30 20-06-2021
Մեհրաբի զորամասի նորանշանակ հրամանատարը զինծառայողներին ուղղորդում է վիժվածքին ընտրելու
6655 դիտում
10:10 16-03-2018
Բուժհաստատություններին ուղղորդում են դեպի մեկ ինտերնետ փաթեթ․ «Ժողովուրդ»
4231 դիտում
20:20 09-12-2018
Նաիրա Զոհրաբյան. Հունան Պողոսյանն ուղղորդում է ընտրողներին
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2029 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»