Կոտայքի մարզում իրականացվել է հակակարկտային 265 կրակոց. ցրվել է 1 կարկտավտանգավոր ամպ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 02.12-ից մինչև 02.29-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 8 կայանքից Կոտայքի մարզի Մրգաշեն, Եղվարդ, Նոր Արտամետ, Նոր Գեղի և Քանաքեռավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 265 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից։