211652_close_icon
views-count1274 դիտում article-date 14:18 28-09-2016

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 555 վնասված լուսատու: Նախորդ ամսվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 7 փողոց, փողոցի հատված, 15 շենքի բակ, 1 ստորգետնյա անցում, 1 այգի, 1 խաղահրապարակ: Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու, Արաբկիրի 41-րդ փողոցի, Աէրացիայի բակային տարածքների, Մուշականի թվով 4 փողոցների, Նոր Նորք վարչական շրջանի թիվ 122 մանկապարտեզի հարակից այգու, Աճեմյան փողոց 1-ին և 2 –րդ նրբանցքների, Մազմանյան փողոցից Նորաշեն թաղամասի թիվ 37 շենք տանող ճանապարհի, Զարոբյան փողոցի մի հատվածի, Ռուբինյանց-Աճառյան տրանսպորտային հանգույցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր