1091 դիտում
17:13 28-09-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին խորհրդարանում, բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները:
ԱԺ նախագահը կարեւորել է բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունն ու մեծ ներդրումը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:
Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսուա Ռոշբլուանին՝ միջազգային հարթակներում Հայաստանի շահերը պաշտպանելու եւ մշտապես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողքին լինելու համար:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, Գալուստ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիայի կողմից 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը կատարյալ կդառնա, եթե ուղեկցվի Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրենքով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում՝ հաշվի առնելով նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանձնառությունը:
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ ինքն այստեղ է գտնվում Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության 25-ամյակը տոնելու օրերին: Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին եւս մասնակցել է, եւ նա՝ որպես Հայաստանի բարեկամ, գոհունակությամբ փաստել է, որ նախորդ հինգ տարիների ընթացքում ՀՀ բանակի սպառազինությունը զգալի ավելացել Է:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ֆրանսիացի խորհրդարանականը հույս է հայտնել, որ չնայած առկա դժվարություններին՝ Ֆրանսիայի Սենատը կընդունի օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու
կքրեականացնի ժխտումը:
Խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ֆրանսիացի խորհրդարանականը հույս է հայտնել, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դեպքեր: Նա նշել է, որ ինքն արդեն 13-րդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ. ապրիլյան իրադարձություններից հետո եղել է Թալիշում եւ Մատաղիսում, տեղում ծանոթացել իրավիճակին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, գալիք խորհրդարանական ընտրություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
3311 դիտում
20:40 22-10-2018
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին
2980 դիտում
22:40 14-07-2016
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսուա Ռոշբլուանին
1884 դիտում
22:14 11-10-2019
Արցախի նախագահն ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանին
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին