211652_close_icon
views-count2150 դիտում article-date 17:37 28-09-2016

ԱԺ-ն ընդունեց հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում մշակված նոր օրինագիծը

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Քվեարկության են դրվել սեպտեմբերի 27-ին քննարկված մի քանի նախագծեր՝ այդ թվում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որն ընդունվել է 103 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Օրինագիծն առնչվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացին: Ընդունվեցին նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Շահումային խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Քննարկվեց նաև ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նմանատիպ նյութեր