211652_close_icon
views-count4180 դիտում article-date 18:38 28-09-2016

Արտաքին ֆինանսական միջոցների ներգրավումը խիստ սահմանափակվել է. Մանուկ Հերգնյան

Պետության կողմից արտաքին ֆինանսական միջոցների ներգրավումը խիստ սահմանափակվել է՝ պարտքային բեռի 50% սահմանաչափին հասնելու պատճառով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, և մանրամասնեց, որ օտարերկրյա ներդրումների ծավալների անընդհատ նվազող տեմպը ազդանշան է երկրի ցածր ներդրումային գրավչության, հնարավորությունների սահմանափակ լինելու մասին: Հերգնյանը թվարկեց նաև առաջնահերթ քայլերը, որոնք պետք է կատարի կառավարությունը մրցունակության բարձրացման, տնտեսության առողջացման համար. «Մրցունակության էական բարձրացման համար անհարժեշտ է տարեկան մոտ 3-4% աշխատանքի արտադրողականության աճ, որի պայմաններում գործազրկության կրճատումը և արտագաղթի կասեցումը պահանջում է ՀՆԱ-ի տարեկան 4-5 տոկոսային կետի աճ, այս երկու խնդիրների միաժամանակ լուծումը կարող է իրականանալ 7-8 % տոկոս տարեկան տնտեսական աճի պայմաններում»:

Նմանատիպ նյութեր