211652_close_icon
views-count18719 դիտում article-date 19:10 28-09-2016

Ոգեկոչման արարողություն՝ ի հիշատակ զոհված ոստիկանների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված այս տարվա հուլիսին պարեկապահակետային գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին: Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անուններն ընդմիշտ վիմագրվեցին հերոս ոստիկանների հուշակոթողին՝ գումարվելով 137 այն անմահներին, որոնք կյանքը զոհեցին հանուն օրենքի և ժողովրդի: Հանդիսավոր արարողության ընթացքում նրանց գործը շարունակելու երդում տվեցին ոստիկանության կրթահամալիրի հարյուր սովորողներ: Մանրամասները՝ տեսանյութում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր