Յագուարը հարձակվում է ու խեղդում կոկորդիլոսին․ բացառիկ կադրեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Յագուարները տարածքային կենդանիներ են։ Նրանց տարածքի մակերեսը տատանվում է 25-100 կմ², կախված լանդշաֆտից և որսի քանակությունից, ինչպես նաև կենդանու սեռից։
Որպես կանոն արու յագուարի տարածքն ունի եռանկյունու ձև։ Այն շրջում է իր տարածքով և ամեն 5-15 օրը մեկ հայտնվում է «սահմանամերձ» կետերում։
Յագուարները բավական հանդուրժող են իրենց ցեղակիցների հանդեպ, և նրանց որսատարածքները կարող են հատվել, սակայն ոչ կատվառյուծների նկատմամբ։