211652_close_icon
views-count3507 դիտում article-date 09:11 29-09-2016

Մանրամասներ սեպտեմբերի 7-ին 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղաննդլյանի մահվան դեպքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանական բանակի զորամասերից մեկում սեպտեմբերի 7-ին 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի մահվան դեպքից հետո լուրեր տարածվեցին, թե իբր երիտասարդը թյուրիմացության զոհ է դարձել։ Ըստ այդ լուրերի՝ իբր գիշերը, երբ Արման Ղանդիլյանը դիրքին մոտենալիս է եղել, ծառայակիցը նրանից գաղտնաբառ է հարցրել, ինչին նա չի կարողացել պատասխանել, և արդյունքում էլ հերթապահ զինվորը նրա ուղղությամբ կրակահերթ է արձակել։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց այս դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել։ Մասնավորապես, գործով մեղադրյալ Հայկ Իգորի Սեյրանյանը, որն այդ օրը դիտորդ է եղել, մեղադրվում է այն բանում, որ սեպտեմբերի 7-ին՝ժամը 00:50-ի սահմաններում, կորցրել է աչալրջությունը, չի նկատել, որ Արման Ղանդիլյանը դիրքի դիտակետ տանող խրամատի աջ մասով մոտենում է։ Իսկ երբ նկատել է Ղանդիլյանի գլխի ուրվագիծն, առանց նշանաբառ պահանջելու կրակահերթ է արձակել։ Ինչի արդյունքում էլ Արման Ղանդիլյանը սպանվել է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր