211652_close_icon
views-count1036 դիտում article-date 22:04 11-10-2023

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում։ Մաեստրո Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես է եկել դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը։

Համերգի ծրագրում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի և եվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Նմանատիպ նյութեր