21680 դիտում
21:32 29-09-2016
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են մաքսային մենեջերի Mercedes-ն ու Ոստիկանության զորքերի ծառայողի Volkswagen-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ, 31-ամյա Կարեն Կարապետյանի վարած Mercedes մակնիշի 34 FR 635 համարանիշի և Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ, 29-ամյա Պատվական Մնացականյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 CG 809 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Դադոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Կ. Կարապետյանը աշխատում է «Դերժավա» ՓԲԸ-ում՝ որպես մաքսային մենեջեր, իսկ Volkswagen-ի վարորդ Պ. Մնացականյանը ծառայում է Ոստիկանության 1032 զորամասում:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+