211652_close_icon
views-count10704 դիտում article-date 10:12 30-09-2016

Վարչապետի գլխավոր խորհրդականի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն արդեն ներկայացրել է իր ունեցվածքի մասին պաշտոնական տվյալներ։ «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նորանշանակ խորհրդականն ունի անհատական բնակելի 2 տուն, մեկ ընկերությունում՝ 17 հազար 500 դրամի բաժնեմաս։ Տվյալ դեպքում, նշված չափի բաժնեմասը ենթադրում է, որ Մարտիրոսյանն ինչ-որ ընկերության մեկ երրորդ բաժնետոմսերի սեփականատերն է։ Գագիկ Մարտիրոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմում են 17.5 մլն ռուսական ռուբլի։ Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որ այս տարվա անցած ութ ամիսներին կազմել է 2 մլն 210 հազար ռուսական ռուբլի և կենսաթոշակը՝ 63 հազար ռուբլի։ Այլ կերպ ասած՝ Գագիկ Մարտիրոսյանը փաստացի ապրում է ինչպես ՌԴ քաղաքացի։ Հետաքրքիր է, թե ինչպես է նա ՀՀ կառավարությունում պաշտոնավարելու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր