211652_close_icon
views-count4719 դիտում article-date 15:40 30-09-2016

Ռուսական սուզանավերը կդարձնեն «անտեսանելի»

Ռուսաստանի Դաշնությանը պատկանող սուզանավերն այսուհետ կպատեն հատուկ ծածկով, ինչը թույլ կտա անտեսանելի մնալ հակառակորդի նավի ու սուզանավի ձայնային համակարգի (սոնար) համար, գրում է «Իզվեստիա» թերթը։ ՌԴ ՊՆ-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ խոսքը գնում է բացառիկ կերամիկական անտենաների մասին, որոնք կարող են աղավաղել և շեղել սոնարների ազդանշանները։ Ենթադրվում է, որ այդ նյութի հիմքի վրա հատուկ պոլիմերային թիթեղ կպատրաստվի, որով էլ կծածկվեն սուզանավերը։

Նմանատիպ նյութեր