4187 դիտում
14:20 30-09-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն ու փոխայցերը:
ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը, նշել է, որ դեռեւս կան լայն հնարավորություններ եւ չօգտագործված մեծ ներուժ` զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը մի շարք ոլորտներում:
Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ փաստել է հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը: Դեսպանը, արժեւորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, նշել է, որ հայկական էթնոսը մեծ դեր է ունեցել Վրաստանի պետականության զարգացման գործում: Նա պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում ունենալ երկու երկրների միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման հարցում:
Խոսելով հայ եւ վրացի ժողովուրդների պատմական առնչությունների մասին՝ զրուցակիցներն ընդգծել են, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
15:12 03-08-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
3014 դիտում
14:59 09-11-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին
947 դիտում
17:58 19-04-2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանին
Այս բաժնից
904 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան
1051 դիտում
16:38 12-01-2025
Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում լինեն հոմանիշներ․ Նիկոլ Փաշինյան
2254 դիտում
15:57 12-01-2025
Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան