2614 դիտում
15:17 30-09-2016
Աշխարհում նշվում է Թարգմանչի միջազգային օրը
1991թ. Թարգմանիչների միջազգային ֆեդերացիան սահմանել է մասնագիտական տոն՝ Թարգմանչի միջազգային օրը (International Translation Day), որը նշվում է սեպտեմբերի 30-ին:
Տոնի օրը պատահական չի ընտրվել: 420թ. սեպտեմբերի 30-ին մահացել է գրող, պատմաբան, թարգմանիչ և թարգմանիչների հովանավոր համարվող Սուրբ Հերոնիմոսը (342‑420թթ.), որը լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը:
Ամեն տարի Թարգմանչի միջազգային օրվա շրջանակում անցկացվում են տոնական միջոցառումներ, համաժողովներ, ասուլիսներ, խնջույքներ, լուսավորչական ցույցեր, կլոր սեղաններ ու սեմինարներ:
Նշենք, որ Հայաստանում Թարգմանչաց տոնը շարժական է: Այս տարի այն նշվելու է հոկտեմբերի 8-ին: Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
14:55 17-11-2021
Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը
1111 դիտում
14:17 29-09-2024
Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը
1024 դիտում
18:50 05-12-2023
Դեկտեմբերի 5-ն աշխարհում նշվում է որպես Կամավորների միջազգային օր. ԱՍՀ նախարարի ուղերձը
Այս բաժնից
538 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
571 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1180 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN