2962 դիտում
17:28 30-09-2016
Դուք հանդիսանում եք կենդանի կամուրջ Հայաստանի և Ուրուգվայի բարեկամ ժողովուրդների միջև. Էդուարդ Շարմազանովը՝ Ռոբերտո Մարկարյանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին տիկնոջ՝ Աննա Մարիա Ֆերարիի հետ:
Ողջունելով հյուրերին նախնիների հողում՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ է խոսել հայ-ուրուգվայական զարգացող կապերի մասին եւ նշանակալի համարել Ռ. Մարկարյանի դերը երկու երկրների հարաբերությունների սերտացման գործում:
«Մեզ համար մեծ հպարտություն է, որ Դուք, լինելով ծագումով հայ, հանդիսանում եք Ուրուգվայի ամենամեծ համալսարանի ռեկտորը: Ձեր հաջողությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ հայ ժողովրդի համար կրթությունն ու գիտությունն անգնահատելի արժեքներ են: Դուք, հարգելի պարոն Մարկարյան, հայ ժողովրդի այցեքարտերից մեկն եք Ուրուգվայում եւ հանդիսանում եք կենդանի կամուրջ Հայաստանի եւ Ուրուգվայի բարեկամ ժողովուրդների միջեւ»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Ռ. Մարկարյանը ներկայացրել է իրենց այցի նպատակները: Նա տեղեկացրել է, որ իր ղեկավարած համալսարանը նախատեսում է համագործակցել Երեւանի պետական համալսարանի հետ տարբեր ոլորտներում, որոնց թվում նաեւ ծրագիր կա հայագիտության ամբիոն հիմնել Մոնտեվիդեոյի համալսարանում:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Ռոբերտո Մարկարյանի այցը կնպաստի հայ-ուրուգվայական համագործակցության խորացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1761 դիտում
18:56 30-09-2016
Նախագահն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին
1286 դիտում
13:36 08-09-2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ. լուսանկարներ
Այս բաժնից
484 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
358 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
694 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել