3819 դիտում
20:36 30-09-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ВТБ 24» բանկի նախագահին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ВТБ 24» բանկի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովին:
Վարչապետը ողջունել է բանկի կողմից Հայաստանի ֆինանսական շուկայում իրականացվող հավակնոտ և բազմաբնույթ ծրագրերը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ և ավելացրել, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործադիրն՝ ի դեմս նոր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, մտադիր է բիզնես հատվածի համար ստեղծել համապատասխան հարթակ՝ ներդրումային նոր ծրագրերի ներգրավման և իրականացման նպատակով:
Վարչապետը շեշտել է, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ՝ տեխնիկատնտեսական հիմնավորումներով, արտաքին աշխարհին առաջարկելու համար: Գնահատելով բանկի ղեկավարության պատրաստակամությունը՝ Հայաստանի գործարար դաշտում ներդրումային ծրագրերին աջակցելու հարցում, Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ անհրաժեշտ են համարժեք արձագանքներ բիզնես հատվածի ազդակներին:
Միխայիլ Զադորնովը նշել է, որ իր գլխավորած բանկն ունի բազմակողմ ծրագրեր և պատրաստվում է ընդլայնել գործունեությունը երկրի տնտեսության տարբեր ոլորտներում: Ընդգծելով բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման կարևորությունը՝ «ВТБ 24» բանկի նախագահը համոզմունք է հայտնել, որ կառավարությունը տնտեսության ոլորտում կցուցաբերի ավելի ճկուն մոտեցումներ՝ համահունչ ներդրողների շահերին:
Միխայիլ Զադորնովն ընդգծել է, որ բանկը կդիտարկի նաև տնտեսության առանձին ճյուղերում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող լրացուցիչ ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը և Միխայիլ Զադորնովն անդրադարձել են «ВТБ» բանկի գործունեությանը և քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր:
Նմանատիպ նյութեր
3682 դիտում
16:57 18-11-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
301 դիտում
17:12 06-11-2024
ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
733 դիտում
16:16 06-11-2024
ՆԳՆ ՄՔԾ Եղվարդի բաժինը վերաբացվում է այլ հասցեում
550 դիտում
16:08 06-11-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում