211652_close_icon

Պակիստանում արգելվել է հնդկական ֆիլմերի ցուցադրությունը

views-count3545 դիտում article-date 15:20 01-10-2016
Պակսիտանի խոշոր կինոթատրոնները հրաժարվել են այսուհետ հնդկական ֆիլմեր ցուցադրել, հաղորդում է BBC-ն։ Ըստ տեղեկությունների՝ պատճառը իրենց զինված ուժերին ցուցաբերվող հավատարմությունն ու համերաշխությունն է։ Բոյկոտ է հայտարարվել երկրի խոշորագույն քաղաքներում՝ Քարաչիում, Լահորում և մայրաքաղաք Իսլամաբադում։ Ֆիլմերը չեն ցուցադրվի այնքան ժամանակ, մինչև որ չկարգավորվեն Պակիստանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունները։ Նշենք, որ բոլիվուդյան ֆիլմերը մեծ հեղինակություն են վայելում պակիստանյան ժողովրդի շրջանում։ Պակիստանի կինոստոիդիան փորձում է մրցակցել Բոլիվուդի հետ, սակայն առայժմ էականորեն հետ է ընկնում նրանից։

Նմանատիպ նյութեր