211652_close_icon
views-count20545 դիտում article-date 09:31 01-10-2016

Սեյրան Օհանյանին առաջարկվել է ընտրել ԶՈՒ ԳՇ պետի կամ ԱԽ քարտուղարի պաշտոններից մեկը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ հանրությունն անհամբեր սպասում է. թե Սերժ Սարգսյանն ի վերջո ում է նշանակելու պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ։ Նա արդեն՝ երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ տասնութ նախարարներից տասնվեցին։ Եվ ամենաինտրիգայինն այս երկու նախարարություններն են, որտեղ որքան ձգվում է նախարարների նշանակումը, այնքան դրանց մասին տարատեսակ տեղեկություններ, կարծիքներ ու պատմություններ են շրջանառվում։ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց սեպտեմբերի 13-ին և Սահմանադրության համաձայն կառավարությանը պետք է ձևավորված լինի նրա նշանակումից 20 օրվա ընթացքում։ Այդ վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 3-ին և Ս. Սարգսյանը հենց այդ օրն էլ կնշանակի այս նախարարներին։ Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նա կուսակցության վերնախավին ասել է այն, ինչ արդեն հայտնի էր բոլորին. պաշտպանության նախարար է նշանակվելու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, արտգործնախարար կվերանշանակվի Էդվարդ Նալբանդյանը։ Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել է ընտրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և անվտանգության խորհրդի քարտուղարի երկու պաշտոններից մեկը։ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, սակայն, չի պատրաստվում հանձնվել, ու մեր տեղեկություններով, հիմա էլ նա է ՌԴ գնացել հարցերը լուծելու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր