Մեքսիկայում ժայթքել է Կոլիմա հրաբուխը. տարհանվել են հազարավոր բնակիչներ
Մեքսիկայում ժայթքել է Կոլիմա հրաբուխը, ինչի պատճառով իշխանությունները հայտարարել են մոտակա մի քանի շրջանների բնակչության տարհանում, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Մեքսիկայի Արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Երկրի հարավային՝ Կոլիմա և Խալիսկո նահանգների միջև գտնվող հրաբխի ժայթքումը սկսվել էր երեկ՝ սեպտեմբերի 30-ին։ Այն համարվում է երկրի ամենաակտիվ հրաբուծներից մեկը։
Ավիաընկերություններին նախազգուշացնելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում։