50565 դիտում
10:41 02-10-2016
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտաշատի փրկարարները
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 29-ամյա Գեղամ Խուդոյանը իր վարած ВАЗ 21101 մակնիշի 34 TQ 240 համարանիշի ավտոմեքենայով Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցի թիվ 13 տան դիմաց բախվել է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Բլբուլյանի վարած ГАЗ 5312 մակնիշի 06 ԼՕ 288 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Խուդոյանը տեղում մահացել է:
Դեքպի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատաի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սաֆարյանի գլխավորությամբ:
Վթարի մաիսն ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Ատոմյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտաշատի հրշեջ-փրկարարները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: