211652_close_icon
views-count4213 դիտում article-date 18:05 02-10-2016

«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 6-րդ

Հոկտեմբերի 2-ին մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 6-րդ օրը: Նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների հետ առավոտյան ուղղություն են վերցրել դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ: Այսօր նվերներ կբաժանվեն 288 ընտանիքների: Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս 4 օր: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր