Օրվա ամենահետաքրքիր նորություններից մեկը այն է, որ մոդել-դերասանուհի Պերիս Հիլթոնը ժամանել է Օդեսա։ Այստեղ նա ելույթ կունենա Ministerium ակումբի նոր սեզոնի բացման ժամանակ։
Համաշխարհային ճանաչում ունեցող աստղին ցանկանում է տեսնել ողջ Օդեսան։
Հիլթոնը ժամանել է Օդեսա դիջեյի կարգավիճակում։ Նա բացել է իր դիջեյական սեթը։
Հայտնի չէ, թե որքան են վճարել աստղին, սակայն ակումբում մեկ սեղանի մինիմալ գումարը կազմել է 20 հազար գրիվին։