211652_close_icon
views-count8491 դիտում article-date 23:51 02-10-2016

Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինը․ Ռիալտոյի կամուրջը

Ռիալտոյի կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։ Այն կոչվում էր Դրամահատարանի կամուրջ։ Հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։ Ռիալտոյի շուկայի զարգացումը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։ 1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ-ին.։ Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն, Պալադիոն և Վիգնոլան։ Միքելանջելոն նույնպես համարվել է կամուրջի ճարտարապետ։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով։ Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

Նմանատիպ նյութեր