32496 դիտում
10:01 03-10-2016
Քիմ Քարդաշյանին փարիզյան հյուրանոցում 2 տղամարդ պատանդ են վերցրել. տեսանյութ
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շոկի մեջ է մինչև հիմա, հաղորդում է[url=http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-3818985/Kim-Kardashian-robbed-gunpoint-two-armed-men-dressed-cops-Paris-hotel-room.html] Daily Mail[/url]-ը:
Ինչպես հայտնել է Քարդաշյանի մամուլի խոսնակը Ինա Տրեսոկիասը, Փարիզի The Ritz Hotel հյուրանոցի համարում, որտեղ բնակվում է մեր հայրենակցուհին, 2 տղամարդ՝ դիմակներով ու ոստիկանության համազգեստ հագած, ատրճանակով սպառնալիքներ են ուղղել նրան և ամենայն հավանականությամբ հափշտակել նրանից թանկարժեք զարդեր։
Խոսնակի խոսքով՝ չնայած Քիմը շոկային վիճակում է, սակայն ֆիզիկապես չի տուժել։ Վերջինիս ամուսինը՝ ռեփփեր Քանյե Ուեսթը, Նյու Յորքում իմանալով միջադեպի մասին, դադարեցրել է իր ելույթն ու ուղևորվել հյուրանոց։ Փարիզի ոստիկանությունը Associated Press-ին հաստատել է նաև Քիմից մի քանի միլիոն արժողության զարդերը գողանալու մասին լուրերը։
Անձամբ Քիմն այս օրերին Փարիզում մասնակցում է Նորաձևության շաբաթին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռեալիթի շոուի աստղը ևս մեկ տհաճ իրավիճակի մեջ էր հայտնվել։ Հայտնի փրանկեր, ուկրաինացի Վիտալի Սեդյուկը փողոցում՝ L'Avenue ռեստորանի մոտ փորձել էր համբուրել Քիմի հետույքը, սակայն նրա թիկնապահը հետ էր մղել Սեդյուկի «հարձակումը»՝ տապալելով նրան գետնին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7888 դիտում
22:37 20-02-2014
Պապարացիները և ԶԼՄ-ները հանգիստ չեն տալիս Քիմ Քարդաշյանին. տեսանյութ
Այս բաժնից
823 դիտում
19:17 19-10-2024
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով
844 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին