211652_close_icon
views-count1249 դիտում article-date 18:51 03-10-2016

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը մասնակցել է Եվրասիական ցանցային օպերատորների խմբի տարածաշրջանային համաժողովին

Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Եվրասիական ցանցային օպերատորների խմբի տարածաշրջանային համաժողովին Բարձրագույն տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Եվրասիական ցանցային օպերատորների խմբի տարածաշրջանային համաժողովը: Ողջունելով մասնակիցներին և կազմակերպիչներին` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԱՅ-Թի ոլորտի հետագա զարգացումը հռչակել է երկրի տնտեսության գերակա ուղղություններից և ներդնելու է բոլոր ջանքերը դրա առանցքային բարեփոխման համար: Նախարարը կարևորեց Եվրասիական ցանցային օպերատորների խմբի տարածաշրջանային համաժողովի դերը ինֆորմացիոն և ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում ի հայտ եկող խնդիրների լուծման համատեքստում, ընդգծեց, որ այս համաժողովի դերակատարությունը տարեցտարի էլ ավելի կմեծանա թե՜ համացանցի կառավարման հետ կապված խնդիրները հաղթահարելու և թե՜ դրա ենթակառուցվածքների զարգացման գործում, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Եվրասիական ցանցային օպերատորների խմբի տարածաշրջանային համաժողովը կազմակերպվում է ոչ միայն ցանցային ոլորտի, այլև համացանցի կարգավորման, կառավարման և զարգացման գործընթացներում ներգրավված մասնագետների համար: Այն մասնակիցներին տալիս է փորձի փոխանակման հնարավորություն: Համաժողովին մասնակցում են հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ղեկավարներ, շուրջ 250 մասնագետ, ինչպես նաև պետական ոլորտի, կրթական և հետազոտական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր