2364 դիտում
16:59 23-11-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ամերիկյան «Օպտիմ» ընկերության ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 23-ին հանդիպեց ամերիկյան «Օպտիմ» ընկերության ներկայացուցիչներին` կազմակերպության նախագահ Ռավինդրա Ահուջայի գլխավորությամբ:
«Օպտիմ» ընկերությունը հիմնվել է 2000 թվականին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում և մասնագիտացած է տրանսպորտային արդյունաբերության համար որոշումների ավտոմատացման և օպտիմալացման լուծումներ ստեղծելու գործում: Հայաստանում այն իր գործունեությունը սկսել է դեռ 2007 թվականից: Այժմ ընկերության երևանյան գրասենյակն ունի 60-ից ավելի աշխատակից:
Օրերս Երևանում բացվեց ընկերության նոր` ավելի մեծ գրասենյակը, որը նախատեսում է մինչև 100 աշխատակից ունենալ: «Օպտիմ»-ը լոգիստիկ ընկերությունների համար մշակում է խելամիտ լուծումներ` կրճատելու դրանց գործառնական ծախսերը, ավելացնելու շահութաբերությունն ու բարելավելու ծառայությունների որակը:
Նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով ընկերության գործունեությունը Հայաստանում, անչափ կարևորեց նոր աշխատատեղերի ստեղծումը և հույս հայտնեց, որ «Օպտիմ»-ի և հայաստանյան ՏՏ ընկերությունների հետ համագործակցությունը ևս արդյունավետ կլինի:
Ռավինդրա Ահուջան նշեց, որ իրեն խորապես տպավորել է հայաստանյան թիմի անկեղծ նվիրվածությունն ու վերաբերմունքն ընկերության հանդեպ:
«Նոր գրասենյակը մեզ կտա հնարավորություն մեծացնելու մեր աշխատուժը Հայաստանում և տաղանդավոր մարդկանց առաջարկելու բարձր վարձատրվող աշխատանք»,- ընդգծեց ընկերության նախագահը։
«Օպտիմ» ընկերությունը պլանավորում է Երևանում հիմնել գիտահետազոտական կենտրոն, որտեղ ստեղծված լուծումները առաջարկվելու են տարածաշրջանում գործող ընկերություններին:
Նմանատիպ նյութեր
3125 դիտում
18:22 27-10-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին
Այս բաժնից
547 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
823 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել