211652_close_icon
views-count4503 դիտում article-date 20:22 03-10-2016

«Քաղաքացիական պայմանագիրը» պարտությունից հետևություններ կանի. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երեկ Գյումրիում և Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունից հետո հետևություններ են անելու անեն: Հարցին, թե երեկ տեղի ունեցած ընտրություններից հետո շարունակո՞ւմ են պնդել, որ ՀՀ-ում հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել, Փաշինյանը պատասխանեց. «Ես շարունակում եմ պնդել, որ առանց ժողովրդի կամարտահայտման իշխանափոխություն հնարավոր չէ անել, որովհետև ժողովուրդն այն գործոնն է, որը որոշումներ է կայացնում: Իշխանափոխությունն արվում է հանուն ժողովրդի, ոչ թե ի հեճուկս»: Հարցին, թե նման պարտությունից հետո հնարավո՞ր է հրաժարվի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանը պատասխանեց, թե կուսակցությունն առաջիկայում քննարկումներ կկազմակերպի, որոշումներ կկայացնի, որից հետո նոր կհայտարարեն առաջիկա անելիքների մասին:

Նմանատիպ նյութեր