211652_close_icon
views-count5123 դիտում article-date 21:09 03-10-2016

Հռոմի պապը չի խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին. The New York Times

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի ավարտել է իր այցը հակամարտությունների թատերաբեմ հանդիսացող Կովկասի տարածաշրջան՝ Վրաստանից հետո Ադրբեջան այցելելով, գրում է The New York Times-ը: Ինչպես գրում է թերթը, Ֆրանցիսկոս պապն, այնուամենայնիվ, լուռ է մնացել Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական ազատությունների, մարդու իրավունքների և արդար ընտրությունների հետ կապված դիրքորոշման մասին, որը բազմիցս մեծ քննադատության է ենթարկվել: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը բազմաթիվ խախտումներ են փաստագրել, այդ թվում՝ լրագրողների և քաղաքական այլախոհների բանտարկում, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների լիազորությունների կասեցում և քաղաքացիական հասարակության խմբերի նկատմամբ բռնաճնշումներ: Ֆրանցիսկոսի կարճատև՝ մոտ 10 ժամ տևած այցը նավթով հարուստ Ադրբեջան դեպի Կովկաս երկու մասից բաղկացած ուղևորության վերջին կանգառն էր, որը սկսվել էր հունիսին Հայաստան այցելությամբ, գրում է թերթը: Վրաստանի առաջնորդները հուսով են եղել, որ Պապի այցը կօգնի հիշեցնելու աշխարհին, որ Վրաստանի տարածքի մեկ հինգերորդ մասը 2008 թվականի պատերազմից հետո «օկուպացված է մնում Ռուսաստանի կողմից զինված և ֆինանսավորված անջատողականների կողմից»: Հայաստան կատարած այցի ժամանակ նա խոստացել է խոսել ադրբեջանցիների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ուղիների մասին և Հռոմ վերադարձի ճանապարհին հիշեցրել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին: Ֆրանցիսկոս պապն այս անգամ էլ երկխոսության կոչերով է հանդես եկել, նա կոչ է արել միջազգային հանրությանն օգնել խաղաղության հաստատման գործում՝ իրեն նկարագրելով որպես «խաղաղության ուխտագնաց» տարածաշրջանում, գրում է The New York Times-ը:

Նմանատիպ նյութեր