211652_close_icon
views-count3472 դիտում article-date 21:27 03-10-2016

Էստոնիայի նախագահի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել՝ Քերստի Քալյուլայդը

Էստոնիայում առաջին անգամ նախագահի պաշտոնում կին է ընտրվել՝ Քերստի Քալյուլայդը, որն ավելի վաղ Եվրոպական վերահսկիչ պալատում եղել է Էստոնիայի ներկայացուցիչը: Էստոնիայի խորհրդարանում անցկացվող ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր պատգամավորների ձայների առնվազն երկու երրորդը: Քերստի Քալյուլայդը ստացել է 101 ձայնից 81-ը և ընտրվել նախագահ: Հիշեցնենք, որ գործող նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսի լիազորություններն ավարտվում են հոկտեմբերին: Նա այս պաշտոնը զբաղեցնում է արդեն երկրորդ անգամ և, երկրի սահմանադրության համաձայն, չի կարող երրորդ անգամ ընտրվել: Էստոնիայում գործում է նախագահի անուղղակի ընտրությունների երկաստիճան համակարգ. սկզբում խորհրդարանը փորձում է ընտրել նախագահին, սակայն եթե թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել, ընտրությունները շարունակվում են Ընտրողների կոլեգիայում:

Նմանատիպ նյութեր