211652_close_icon
views-count6089 դիտում article-date 14:46 04-10-2016

Ռուսաստանում նոր քրեական պատիժ է կիրառվելու

ՌԴ Պատիժների իրականացման դաշնային ծառայության փոխտնօրեն Վալերի Մակսիմենկոն հայտարարել է, որ հաջորդ տարվանից երկրում կիրառման մեջ կմտնի քրեական պատժի նոր ձև՝ հարկադիր աշխատանք, տեղեկացնում է Tass-ը։ Վերջինի խոսքով՝ դա ազատազրկման ևս մի տարբերակ է։ Մակսիմենկոն պարզաբանել է, որ քրեակատարողական հիմնարկներ ուղարկված անձինք նշված վարերում ապրելու են առօրյա կյանքով , սակայն չեն կարողանա ինքնուրույն ընտրել աշխատանք կամ փոխել այն, ինչպես նաև լքել վայրն առանց թույլտվության։ 2017 թվականի ոհւնվարի 1-ին կբացվեն առաջին 4 ուղղիչ կենտրոնները և 7 մասնաճյուղեր, որտեղ կընդունեն շուրջ 900 դատապարտյալների։

Նմանատիպ նյութեր