211652_close_icon
views-count7551 դիտում article-date 12:10 04-10-2016

Քիմ Քարդաշյանը Փարիզից ԱՄՆ է վերադարձել 20 թիկնապահների հետ. տեսանյութ

Ամերիկյան ռեալիթի շոու աստղ Քիմ Քարդաշյանը,ում Փարիզում կողոպտել են, վերադարձել է Նյու Յորք 20 թիկնապահների ուղեկցությամբ, հաղորդում է TMZ պորտալը։ Նրա անվտանգությունն ապահովում էին Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, նշում է պորտալը, որը հրապարակել է տեսանյութ՝ Քիմի ու նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի ժամանումից։ Նրանց ուղեկցում էր 10 ավտոմեքենա։ Հիշեցնենք, որ Փարիզում նորաձևության շաբաթին ներկա գտնվող Քիմին անհայտ անձինք հյուրանոցի իր համարում փակել և հափշտակել էին 10 մլն եվրո և ավելի արժողության զարդեր, իսկ հետո փախուստի դիմել հեծանիվներով։ Գողացվել են նաև նրա 2 հեռախոսները, որոնցում անձնական լուսանկարներ ու հաղորդագրություններ կան։ Այդ ընթացքում Քանյեն համերգով ելույթ է ունեցել Նյու Յորքում և տեղեկանալով դեպքի մասին, ընդհատել այն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր