3056 դիտում
16:59 04-10-2016
Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հիմնական գործընկերն է՝ Կարեն Կարապետյանը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և ավելացրել, որ ներդրումային նոր ծրագրերի իրականացման ու առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ:
Իվան Վոլինկինը շնորհավորել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել նրան նորանոր ձեռքբերումներ: Դեսպանը նշել է, որ հավատում է Հայաստանի նոր կառավարության գործունեության հաջողությանը՝ ավելացնելով, որ պատրաստ է աջակցել համատեղ նախաձեռնությունների իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի:
Նմանատիպ նյութեր
3214 դիտում
13:25 11-04-2018
Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին
1200 դիտում
17:37 14-05-2014
Նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»