211652_close_icon
views-count3214 դիտում article-date 13:25 11-04-2018

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին` վերջինիս Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում նշել է, որ Իվան Վոլինկինը կարևոր ներդրում է ունեցել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն է հայտնել Հայաստանի տնտեսական ոլորտում իր ունեցած ավանդի համար: Կողմներն ընդգծել են, որ վերջին տարիներին հաջողել են եվրասիական ինտեգրման գործընթացները: Սուրեն Կարայանը և Իվան Վոլինկինը դրական են համարել նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության տեմպերը և ցուցանիշները՝ հավելելով, որ դեռևս չիրացված ներուժ կա: Այդ համատեքստում քննարկվել են արդյունաբերության ոլորտում ձեռնարկվող քայլերը, ընդհանուր արտահանման և երրորդ երկրներից ներմուծման փոխարինման հնարավորությունները: Իվան Վոլինկինը նշել է, որ դրական միտումներ են արձանագրվում նաև զբոսաշրջության ոլորտում: Դեսպանի հավաստմամբ՝ ռուս զբոսաշրջիկները տարեց տարի ավելի են հետաքրքրվում Հայաստանով՝ որպես զբոսաշրջային ուղղություն: Հանդիպման ավարտին Իվան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանին արդյունավետ համագործակցության համար: Իր հերթին Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել Իվան Վոլինկինին հետագա գործունեության ընթացքում:

Նմանատիպ նյութեր