1235 դիտում
21:08 04-10-2016
Մայրաքաղաքի պարսկերեն ուսումնասիրող դպրոցները համալրվեցին նոր դասագրքով
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով դեսպանի խորհրդական Մաջիդ Մեշքիի հետ աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում ամփոփվել են քաղաքապետարանի և մշակույթի կենտրոնի համագործակցության արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պարսկերեն ուսումնասիրող դպրոցներում կատարված աշխատանքները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԻԻՀ կողմից երևանյան դպրոցներին դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ տրամադրելու վերաբերյալ, նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր: Համագործակցության շրջանակում դպրոցներում պարսկերենի դասավանդման դրվածքի բարելավման նպատակով «Շահիդ Ֆահմիդեհ» կրթահամալիրի հետ մշակվեց համագործակցության նոր ձևաչափ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օրեր անց Երևանի քաղաքապետարանի հ.200 դպրոցում տեղի ունեցավ
պարսկերենի նոր դասագրքի` «Այբբենարանի» և աշխատանքային տետրի շնորհանդեսը: Դասագրքերը կտրամադրվեն Երևանի քաղաքապետարանի պարսկերեն ուսումնասիրող թվով 6 դպրոցների աշակերտներին:
[b]
Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1509 դիտում
11:31 21-11-2022
Նժդեհի հուշարձանին պարսկերեն գրություն արած տղամարդիկ հայտնաբերվել են
1253 դիտում
17:24 10-03-2014
Իրանահայ բարերարի աջակցությամբ մահճակալներով համալրվեցին Երևանի 2 մանկապարտեզներ
1217 դիտում
22:24 04-11-2015
ՀՀԿ Շիրակի տարածքային ԵԿ շարքերը համալրվեցին ևս 40 երիտասարդով
Այս բաժնից
1234 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1528 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1633 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ