211652_close_icon
views-count2196 դիտում article-date 21:17 04-10-2016

ՌԴ հետ բանակցությունները դադարեցնելուց հետո ԱՄՆ-ն չի հրաժարվի Սիրիայում խաղաղություն հաստատելու ջանքերից. Ջոն Քերի

ԱՄՆ-ն չի հրաժարվի Սիրիայում խաղաղություն հաստատելու ձգտումից Ռուսաստանի հետ անմիջական բանակցությունները դադարեցնելուց հետո: Associated Press-ի փոխանցմամբ` այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրուսելում Գերմանիայի Մարշալի հիմնադրամում ելույթ ունենալիս: Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան դեռ կշարունակեն քննարկել Սիրիային վերաբերող հարցերն ավելի լայնամասշտաբ բազմակողմ բանակցությունների շրջանակներում և կհամակարգեն, որ Սիրիայում ռազմական առաքելություն իրականացնող իրենց օդանավերը չբախվեն միմյանց: Մեկնաբանելով Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունները դադարեցնելու մասին նախօրեին արված հայտարարությունը, Քերին նշել է, որ Ռուսաստանը հրաժարվել էր դիվանագիտությունից ու փոխարենն ընտրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգնելու քաղաքականությունը: Քերին հավելել է, որ բանակցություններին վերջն դնելու որոշումն իրենց հեշտ չի տրվել:

Նմանատիպ նյութեր